Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

2015-ի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ հանրապետությունում 5,8% գնաճ է արձանագրվել

2015-ի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ հանրապետությունում 5,8% գնաճ է արձանագրվել
10.04.2015 | 11:54

2015-ի հունվար-մարտ ամիսներին գնաճ է արձանագրվել կրթության համակարգում՝ 0,4 %-ով, բուժսպասարկման ոլորտում՝ 1,2 %-ով, հանգստի կազմակերպման ոլորտում՝ 1,2 %-ով, հանրային սննդում՝ 1,5 %-ով, մշակույթի ոլորտում՝ 2,3 %-ով, կենցաղային ծառայությունների ոլորտում՝ 2,7 %-ով: Սրանք Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի՝ լրագրողներին ներկայացրած տվյալներն են: «Գնանկում է արձանագրվել կապի ոլորտում՝ 0,1 %-ով և տրանսպորտի ոլորտում՝ 1 %-ի սահմաններում, ինչը պայմանավորված է օդային ուղևորափոխադրումների գնանկմամբ»,- հաղորդեց Գուրգեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ հանրապետության 11 քաղաքներում ընդհանուր 0,1 % գնանկման պարագայում Երևանում արձանագրվել է գնաճ 0,2 %-ով, Աշտարակում` 0,1 %-ով, մյուս 9 բնակավայրերում արձանագրվել են գների նվազում 0,1-ից մինչև 0,6 %-ի սահմաններում: «2015-ի մարտին 2014-ի մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 5,8 % գնաճ»,- հաղորդեց գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետը:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ